ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
16.06.2017 | 09:09

...թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:

Երկար տարիներ լինելով ոլորտի ղեկավար, մնալով մշտապես կառավարման օղակներում, Դավիթ Հարությունյանը, առավել քան որևէ մեկը, գիտի, թե որոնք են արդարադատության «խոցերը», գիտի նաև՝ ինչպես դրանք խնամքով թաքցնել, եթե դա պետք է: Ասում են նաև, որ նա որոշել է համակարգում հաստատել մենիշխանություն, այսինքն` իրեն ենթարկել վերջին շրջանում ոլորտի ոչ մի նախարարի չենթարկվող քրեակատարողական հիմնարկները:

Դիտվել է՝ 28209

Մեկնաբանություններ